Ինձագին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից

«Միլանի» ղեկավարությունն առաջվա պես վստահում է գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագիին: Այս մասին գրում է «Football-italia.net»-ը:

Ա Սերիայի առաջին 2 տուրերում հաղթանակներ տանելուց հետո արդեն 3 անընդմեջ հանդիպում է, ինչ ռոսոներիները չեն կարողանում առավելության հասնել իրենց մրցակիցների նկատմամբ: Այդուհանդերձ, ըստ լրատվամիջոցների, 5-րդ տուրի «Չեզենայի» դեմ խաղից հետո (1-1) ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին և փոխնախագահ Ադրիանո Գալիանին հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել, որ շարունակելու են հույսեր կապել Ինձագիի հետ:

Ֆիլիպո Ինձագին «Միլանի» ղեկն ստանձնել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում