Մեսսա. Ճապոնացի երկրպագուներն ամենակրքոտներից են

«Ուիլյամսի» ավտոարշավորդ Ֆելիպե Մասսան խոսել է Ճապոնիայի Գրան-պրիի սպասելիքներից.

-«Սուզուկան» լավագույն մայրուղիներից է: Առաջին գիծն այստեղ ուղղակի հիանալի է: Մենք լավ մարզավիճակում ենք ու հույս ունեմ, որ ավելի լավ հանդես կգամ, քան Սինգապուրում:

Ճապոնացի երկրպագուներն ամենակրքոտներից են: Եթե անգամ անձրևում է` տրիբոնաները լիքն են: Ինձ այդ երկիրը դուր է գալիս ու սպասում եմ հանդիպմանը,-ասել է Մեսսան:  

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում