Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ հանդիպումների արդյունքները

Հայաստանի գավաթի խաղարկության շրջանակներում տեղի ունեցան «Ուլիս»-«Բանանց» և «Միկա»-«Գանձասար» հանդիպումները:

«Բանանցը» հյուրընկալվելիս 4-1 հաշվով պարտության մատնեց «Ուլիսին»: Հյուրերի կազմում 3-րդ րոպեին աչքի ընկավ Արեգ Ազատյանը, 9-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Գևորգ Նռանյանը: Իր թիմի 3-րդ գնդակը 38-րդ րոպեին հեղինակեց Գևորգ Կարապետյանը, իսկ իսկ 42-րդ րոպեին Վահանգն Այվազյանն էլ ավելի տպավորիչ դարձրեց իր թիմի առավելությունը:

Տանտերերին հաջողվեց ընդամենը 1 պատասխան գնդակ խփել. 73-րդ րոպեին Անդրեյ Բելոմիտցևի հեռահար հարվածից հետո կոպիտ սխալ թույլ տվեց «Բանանցի» դարպասապահ Արամ Հայրապետյանը, և գնդակը հայտնվեց նրա դարպասում:

Մյուս խաղում «Միկան» 2 անպատասխան գնդակ ուղղարկեց «Գանձասարի» դարպասը: 23-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Անդրանիկ Ոսկանյանը, իսկ 79-րդ րոպեին Հայկ Ոսկանյանը ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում