Բեռլուսկոնին հավատում է Ինձագիի ուժերին

«Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին երեկ այցելել է թիմի մարաբազա և վստահեցրել է գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագիին, որ համոզված է, որ նա հաջողությունների կհասնի իր ֆուտբոլիստների հետ: Այս մասին գրում է «Tuttomercatoweb.com»-ը:

Ռոսոներիներն արդեն 3 հանդիպում է, ինչ չեն կարողանում հաղթանակ տանել, սակայն խաղացողների և մարզիչների հետ զրուցելիս Բեռլուսկոնին ընդգծել է, որ հավատում է, որ դա ժամանակավոր բնույթ է կրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում