Ռայկոնենը ուրախ է, որ Ֆետելը «Ֆերարի» է տեղափոխվելու

«Ֆերարիի» ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենն ընդգծել է, որ իրեն դուր է գալիս «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ Սեբաստիան Ֆետելի հետ նույն թիմում հանդես գալու գաղափարը: Վերջինս հաջորդ մրցաշրջանում «Ֆերարիում» փոխարինելու է «Մակլարեն» տեղափոխված Ֆերնանդո Ալոնսոյին:

«Ես ողջունում եմ այդ գաղափարը: Նրա հետ երբեք նույն թիմում չեմ եղել, սակայն, երևի թե, նրան բոլորից լավ եմ ճանաչում: Կտեսնենք՝ ինչ կլինի ապագայում»,-Ռայկոնենի խոսքերն է մեջբերում «Sportsmole.co.uk»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում