FIA-ի ղեկավար. Շումախերի վիճակն ավելի լավ է վերջին օրերին

Արդեն տեղեկացրել էինք, որ «Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, ով անցյալ տարվա դեկտեմբերին դահուկներով սահելիս ընկնելու պատճառով հայտնվել էր կոմայի մեջ, տուն էր վերադարձել:

FIA-ի ղեկավար Ժան Տոնդը այցելել է Շումախերին, որից հետո խոսել է մարզիկի առողջական վիճակի մասին. «Վերջին ամիսներին ու վերջին օրերին զգալի առաջընթաց կա: Հաշվի առնելով վնասվածքի լրջությունը պետք է դեռ երկար սպասել: Դեռ որոշակի ժամանակ կպահանջվի, մինչև Շումախերն իրեն իսկապես լավ զգա: Լավագույնի հույս ունենք: Նրա ընտանիքը կողքին է: Նրան ժամանակ ու հանգիստ է հարկավոր»,-ասել է Տոնդը:  

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում