ԶԼՄ-ները սխալ են մեկնաբանել Շումախերի մասին Տոդտի խոսքերը

Երեքշաբթի՝ հոկտեմբերի 7-ին, լրատվամիջոցներում հայտնվեցի ՖԻԱ-ի նախագահ Ժան Տոդտի խոսքերն այն մասին, թե «Ֆորմուլա-1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն ավտոարշավորդ Միխայիլ Շումախերը շուտով կարող էբնականոն կյանքի վերադառնալ։

Պարզվել է, որ Տոդտը հարցազրույց է տվել ֆրանսիական «RTL»-ին և իրականում չի խոսել արագ ապաքիման մասին։ Լրագրողը Տոդտին հարցրել է, թե կկարողանա՞ Շումախերը բնականոնն կյանքի վերադառնալ անցյալ տարվա դեկտեմբերին ստացած վնասվածքից հետո, ինչին ՖԻԱ-ի նախագահը պատասխանել է,

«Կարելի է միայն հուսալ։ Մենք կարող ենք ասել միայն, որ Միխայիլը հավանաբար, այլևս երբեք չի կարողանա «Ֆորմուլա-1»-ի բոլիդ վարել։ Նա պայքարում է, և վրա վիճակը բարելավվում է, ինչը շատ կարևոր է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում