Աբատեն նոր պայմանագիր կկնքի «Միլանի» հետ

Իգնասիո Աբատեն նոր պայմանագիր կկնքի «Միլանի» հետ՝ վերջ դնելով իր հեռանալու վերաբերյալ բոլոր ասեկոսեներին: Այս տեղեկությունը հաղորդում է «Football-italia.net»-ը:

Աբատեի նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2018թ, իսկ նրա աշխատավարձը կկազմի 2 մլն եվրո:

Ըստ լրատվամիջոցների՝ Աբատեն, որի ներկա պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հետաքրքրում է այնպիսի ակումբների, ինչպիսիք են «Յուվենտուսը», «Զենիթը», «Լիվերպուլը» և «ՊՍԺ»-ն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում