FOM-ը հրաժարվում է հրապարակել Բյանկիի վթարի տեսանյութը

Ինչպես հաղորդում է «Auto Motor und Sport» պարբերականը, «Մարուսյայի» ավտոարշավորդ Ժյուլ Բյանկիի՝ Ճապոնայի Գրան-պրիի ժամանակ տեղի ունեցած ավտովթարի տեսագրության բնօրինակը, չի հրապարակվի FOM-ի կողմից՝ ելնելով ֆրանսիացի մարզիկի և նրա ընտանիքի հանդեպ հարգանքից։

Ակնկալվում է, որ տեսագրության մեջ արձանագրված է, թե ինչպես է Բյանկին կորցնում մեքենայի կառավարումը դեղին դրոշների տակ արագության մեծացման պատճառով։

««Ֆորմուլա-1»-ը պաշտպանում է ոչ միայն իրեն, այլև Բյանկիին։ Վթարի տեսագրությունը և այլ տվյալներ կարող են ցույց տալ, որ վթարի մեջ ինքը՝ արշավորդն է մեղավոր։ Այդ պատճառով էլ տեսագրության հրապարակումն անարդարություն կլիներ Բյանկիի հանդեպ, ով այս պահին չի կարող պաշտպանել իրեն»,-գրում է «Auto Motor und Sport»-ը։

Հիշեցնենք, որ Ժյուլ Բյանկին գտնվում է հիվանդանոցում։ Արշավորդի առողջական վիճակի մասինն տեղեկություններ գրեթե չեն հաղոչդվում, սակայն ենթադրվում է, որ նրա վիճակը ծանր է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում