Չեխ լուսանկարիչ. Կարծում եմ՝ Բյանկին Շումախերի վնասվածքից է ստացել

Չեխ լուսանկարիչ Վլադիմիր Ռիսը, ով ներկա է եղել Ճապոնիայի Գրան-պրիի ժամանակ «Մարուսյայի» ավտորաշավորդ Ժյուլ Բյանկիի վթարին, պատմել է, որ որոշ լուսանկարներ է արել, որոնք որոշել է չհրապարակել։

-Ժյուլը վթարից հետո անշարժ նստած էր,, և ես իսկույն հասկացա, որ ամեն ինչ վատ է։ Մեքենան ամբողովին ջարդված էր։

Ադրիան Սուտիլը նրա կողքին էր, մոտեցա և հարցրի, թե ինչ է եղել։ Նա պատասխանեց և ասաց, որ զայրացած է, քանի որ մայրուղու վրա անվտանգության մեքենա չէր երևում, քանի որ դրությունը շատ լուրջ էր։

Երբ Ժյուլին հանեցին մեքենայից, իմ առաջին բնազդային միտքը եղավ դա արձանագրելը։ Ես մի քանի լուսանկարներ արեցի, սակայն վերադառնալու ճաապարհին որոշեցի, որ դրանցից ոչ մեկը չի հրապարակվելու։ Ես էլ մյուսների նման ցնցված քի և երկու ժամ չէի կարողանում կենտրոնանալ աշխատանքիս վրա։

Ես նկարները FIA-ին եմ հանձնել։ Ժյուլի վիճակի մասին գիտեմ ոչ ավելի, քան մյուսները, բայց ինձ թվում է, որ նա գլխի նույնպիսի ծանր վնասվածք է ստացել, ինչպիսին Միխայել Շումախերինն էր։

Չեմ տեսել Բյանկիի վնասված սաղավարտը։ Չգիտեմ՝ վնասվածքի պատճառն ինչն է եղել,-լուսանկարչի խոսքերն է փոխանցում «sport.lidovky.cz» առցանց պարբերականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում