Արազ Օզբիլիսը հաջողություն է մաղթել Հայաստանի հավաքականին (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով շարունակում է ապաքինվել ծանր վնասվածքից, տեսաուղերձ է ձայնագրել մերր ընտրանու ֆուտբոլիստներին և երկրպագուներին քաջալերելու համար։ Տեսնայութը հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

«Ուզում եմ աջակցությունս  հայտնել մեր թիմին։ Գիտեմ, որ մի փոքր բարդ է լինելու, բայց ես մեծ վստահություն ունեմ մեր տղաների նկատմամբ և համոզված եմ, որ մեր երկրպագուների աջակցությամբ ամեն ինչ հնարավոր է»,-ասել է մեր կիսապաշտպանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ին Եվրո–2016–ի ընտրական փուլի շրջանակներում հյուրընկալելու է Սերբիայի հավաքականին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում