Յուրա Մովսիսյանի տեսաուղերձը Հայաստանի հավաքականի երկրպագուներին (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ևս միացել է Հենրիխ Մխիթարյանին և Արազ Օզբլիսին՝ ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջի միջոցով երկրպագուներին կոչ անելով հոկտեմբերի 11-ին գալ մարզադաշտ և աջակցել ազգային հավաքականին Եվրոպայի 2016 թ. առաջնության որակավորման փուլի՝ Սեևբիայի դեմ խաղում։

-Ես շատ էի սպասում այս հանդիպմանը, բայց, ցավոք, չեմ կարողանա դաշտ դուրս գալ, քանի որ դա ինձ համար շատ վտանգավոր է։ Գիտեք, որ ես ցավեր ունենալով էլ խաղացել եմ, բայց այս անգամ չեմ կարող, քանի որ չորս ամիս չեմ խաղացել։

Կոչ եմ անում բոլորին լինել հավաքականի կողքին: Եկե՛ք մարզադաշտ, քանի որ ձեր աջակցությունը վստահություն կհաղորդի նրանց: Նույնպես կժամանեմ Հայաստան եւ ներկա կլինեմ մարզադաշտում իմ հավաքականի, իմ ընկերների կողքին: Հույս ունեմ, որ ձեզ բոլորին կտեսնեմ «Հանրապետականում», և բոլորս միասին կուրախանանք հավաքականի հաղթանակի համար,- ասել է Մովսիսյանը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում