Լոպեսը մեկ շաբաթ անց կվերսկսի մարզումները

«Միլանի» դարպասապահ Դիեգո Լոպեսը հույս ունի առաջիկա երկուշաբթի վերսկսել մարզումները։ Իսպանացի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել սեպտեմբերի կեսերին։ Լոպեսը նոր թիմի կազմում վերջին հանդւիպումն անցկացրել է«Պարմայի» դեմ (5:4) Ա Սերիայի երկրորդ տուրում։ 

-Մեծ ցանկություն ունեմ նորից դաշտ դուրս գալ։ Հեշտ չէր չորս խաղ անցկացել վնասվածք ունեցողի կարգավիճակում, սակայն հույս ունեմ առաջիկա խաղերին վերադարձնել մարզչի վստահությունը։

Վսավածք ստացա դե Շիլյոյի ինքնագոլի դրվագում։ Ես սոսկալի ցավ զգացի, երբ փորձում էի կասեցնել գնդակը։

Հույս ունեմ՝ մյուս շաբաթ կսկսեմ մարզվել և պատրաստվել «Վերոնայի» դեմ սպասվող բարդ հանդիպմանը։ Պետք է հաղթենք այդ խաղում, թեև գիտենք, որ հեշտ չի լինելու,-ասել է Լոպեսը։

«Միլանն» ու «Վերոնան» կհանդիպեն հոկտեմբերի 19-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում