Ալոնսո. Թիմը շոկի մեջ է Բյանկիի հետ կատարվածից

Ալոնսո. Թիմը շոկի մեջ է Բյանկիի հետ կատարվածից

«Ֆերրարիի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն նշել է, որ Սոչիի մրցումներն էմոցիոնալ տեսանկյունից շատ բարդ կլինեն, հաշվի առնելով Ժյուլ Բյանկիի՝ Ճապոնայի Գրան-պրիի ժամանակ տեղի ունեցած ավտովթարը.

-Միշտ հետաքրքիր է նոր մայրուղում վարելը: Դա մարտահրավեր է բոլոր ավտոարշավորդների և թիմերի համար: Սակայն մենք ծանր զգացողություններ ունենք, հատկապես մեր թիմը, քանի որ միշտ մոտ ենք եղել Բյանկիին ու աջակցել ենք նրան: Կփորձենք հնարավորինս լավ հանդես գալ ու մրցել հանուն նրա: Բարդ հանգստյան օրեր են լինելու էմոցիոնալ տեսակետից: Թիմը շոկի մեջ է Բյանկիի հետ կատարվածից,-ասել է Ալոնսոն: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում