Ֆետել. Բյանկիի բախտը չբերեց

Ֆետել. Բյանկիի բախտը չբերեց

«Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը մեկնաբանել է «Մարուսյայի» ավտորաշավորդ Ժյուլ Բյանկիի վթարը, որը տեղի է ունեցել  Ճապոնիայի Գրան-պրիի ժամանակ.

-Արշավը բարդ էր մեր բոլորիս համար: Միանում եմ թիմակիցներիս խոսքերին, ովքեր ասում են, որ արշավն ամենաբարդերից էր մեր կարիերայում: Պայմաններն այնքան էլ հարմար չէին ու սխալվելու հնարավորություն չունեինք: Ցավոք, Բյանկիի բախտը չբերեց ու դա ցավալի ավարտ ունեցավ: 

Մեր մտքերը նրա ու ընտանիքի հետ են: Նրան այս ամենը հաղթահարելու ուժ ենք մաղթում,-ասել է Ֆետելը: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում