Վարտապետով. Օզբիլիսը գարնանը լիովին կապաքինվի

Վարտապետով. Օզբիլիսը գարնանը լիովին կապաքինվի

Մոսկվայի «Սպարտակի» բուժանձնակազմի ղեկավար Միխայիլ Վարտապետովը պատմել է թիմի վնասվածք ունեցող ֆուտբոլիստների, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի վերկանագնման ընթացքի մասին։

-Ինչպե՞ս է ընթանում Օզբիլիսի ապաքինումը։

-Այս պահին նրա վերականգնումը արագ տեմպով է ընթանում։ Բարդություններ չկան. սակայն առջևում դեռևս երկար աշխատանք կա։ Արազը շատ լրջորեն է տրամադրված և ուզում է արագ ապաքինվել ու կրկին շարք վերադառնալ։

-Վերականգնման ժամկետները փոխվե՞լ են։

-Մեր հաշվարկներով Օզբիլիսը լիովին ապաքինված կլինի մարտ-ապրիլ ամիսներին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում