Ինձագի. «Միլանից» չեմ հեռանա, մինչև ՉԼ-ում չհաղթենք

Ինձագի. «Միլանից» չեմ հեռանա, մինչև ՉԼ-ում չհաղթենք

«Միլանի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ թիմից, քանի դեռ «ռոսոներիների» հետ չի հաղթել Չեմպիոնների լիգայում։ Հիշեցնենք, որ «Միլանն» այս տարի եվրագավաթներին չի մասնակցում։

-«Միլանը» չի կարող եվրագավաթների խաղարկություններից մեկուսացած մնալ։ Հետևաբար, մենք պարտավոր ենք ավելի լավ խաղալ, քան անցյալ տարի։ Դրանից հետո ակումբը կմեծացնի բյուջեն։ Հիմա մենք շատ գոհ ենք՝ իմանալով, որ կարող ենք ավելի ուժեղ դառնալ։

Ես այստեղ եմ մնալու այնքան, քանի դեռ չեմ հասել այն ամենին, ինչը հաջողվել է իմ ուսուցիչ Կարլո Անչելոտիին։ Նա հաղթել է Չեմպիոնների լիգայում «Միլանի» հետ նախ որպես խաղացող, իսկ հետո՝ որպես մարզիչ,-Ինձագիի խոսքերը հաղորդում է «Gazzetta dello Sport»-ը։

Արժե նշել, որ Ինձագին երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, երբ որպես ֆուտբոլիստ հանդես էր գալիս «Միլանում»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում