Բեռլուսկոնի. Անչելոտին մեզ խորհուրդ տվեց պայմանագիր կնքել Լոպեսի հետ

Բեռլուսկոնի. Անչելոտին մեզ խորհուրդ տվեց պայմանագիր կնքել Լոպեսի հետ

«Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին խոստովանել է, որ դարպասապահ Դիեգո Լոպեսին ձեռք բերելու հարցում որոշում կայացնելիս իր ակումբն օգտվել է ռոսոներիների նախկին մարզիչ Կարլո Անչելոտիի խորհրդից:

«Տրանսֆերային պատուհանի ժամանակ Կարլո Անչելոտին մեր խորհդատուներից մեկն էր: Նա իմ և Գալիանիի կողքին էր: Մեզ խորհուրդներ է տվել Դիեգո Լոպեսին, Ալեքսին և Մենեզին ձեռք բերելու հարցում»,-Բեռլուսկոնիի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում