Ֆետտելը «Ռեդ Բուլից» կհեռանա նոյեմբերի 28-ին

Ֆետտելը «Ռեդ Բուլից» կհեռանա նոյեմբերի 28-ին

Թեև «Ֆերրարին» դեռ պաշտոնապես չի հաստատել «Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետտելի հետ պայմանագրի կնքումը, սակայն թիմը պատրաստվում է աշխարհի քառակի չեմպիոնի հետ առաջի փորձարկումներն անցկացնել արդեն Աբու Դաբիի մրցաշրջանի ավարտին։

Թեստերը կանցկացվեն նոյեմբերի 25-26-ին, սակայն «Ռեդ Բուլը» մարզիկին կազատի պայմանագրից միայն նոյեմբերի 28-ին, հայտարարել է ընկերության սեփականատեր Դիտրիխ Մատեշիցը։

-Վերջին մրցարշավից հինգ օր անց Ֆետտելն ազատ կլինի,-ասել է նա։

«Ռեդ Բուլի» մարզական խորհրդատու Գելմուտ Մարկոն ևս հաստատել է, որ ընկերությունը մյուս մրցաշրջանի համար ծրագրեր չունի Ֆետտելի հետ.

-Ֆետտելն այլևս չի մասնակցում 2015 թվականի նախագծի քննարկումներին և որևէ ռեղեկատվություն չի ստանում,-հայտարարել է Մարկոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում