Օզբիլիսի վերականգնողական մարզումները շարունակվում են (լուսանկար)

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը շարունակում է ապաքինվել վնասվածքից։

Օզբիլիսը, ով ծնկի խաչաձև կապանների կտրվածք էր ստացել, երկրորդ վիրահատությունից հետո մարզվում է անհատական ծրագրով: Հայ ֆուտբոլիստը ստորև ներկայացված լուսանկարը հրապարակել է Instagram-ի իր պաշտոնական էջում և տեղեկացրել, որ խաղադաշտ վերադառնալու ճանապարհին առաջընթաց է գրանցել:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում