Հայաստանի գավաթ. «Ալաշկերտը» և «Միկան» կիսաեզրափակչում են

Այսօր կայացան Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը՝ «Ալաշկերտը» հյուրընկալել էր «Արարատին», իսկ 
«Գանձասարը»՝  «Միկային»:

Կիսաեզրափակչում հանդես գալու հնարավորություն ստացան «Ալաշկերտը» և «Միկան»: Եզրափակչի ուղեգրի համար այս թիմերը կմրցեն համապատասխանաբար «Փյունիկ»-«Շիրակ» և «Ուլիս»-«Բանանց» զույգերի հաղթողների հետ:

Հայաստանի գավաթի խաղարկություն, 1/4 եզրափակիչ

«Ալաշկերտ»-«Արարատ» 4:3
Երևան, «Ալաշկերտ» մարզադաշտ
Մրցավար՝ Մանուկ Ֆահրադյան
Գոլերը՝ Վահագն Մինասյան, 18, 85, Միհրան Մանասյան, 24, Արսեն Բալաբեկյան, 90+2 («Ալաշկերտ»), Ռոբին դի Լաուրո, 21, 71, Բրայան դե լա Ֆուենտե, 38 («Արարատ»)
Առաջին հանդիպում՝ 2:0

«Գանձասար»-«Միկա» 0:3 
Կապան, «Գանձասար» մարզադաշտ
Մրցավար՝ Սուրեն Բալիյան
Գոլերը՝ Վարդգես Սաթումյան, 5, 30, Ալիկ Առաքելյան, 8
Առաջին հանդիպում՝ 0:2

Հետևեք մեզ նաև Telegram-ում