Մովսիսյանը դեռ պատրաստ չէ դաշտ վերադառնալ

Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դեռ շարունակում է վերականգնվել վնասվածքից: Նա ամենայն հավանականությամբ, չի կարողանա օգնել թիմին նաև «Լոկոմոտիվի» դեմ խաղում:

Ֆուտբոլիստը դեռ մարզվում է որոշակի սահմանափակումներով:

Հիշեցնենք, որ «Սպարտակ» – «Լոկոմոտիվ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, Երևանի ժամանակով14:30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում