Յուրա Մովսիսյանը վերսկսել է մարզվել ընդհանուր խմբում (լուսանկարներ)

«Սպարտակը» շարունակում է պատրաստվել «Լոկոմոտիվի» դեմ կիրակի օրը կայանալիք խաղին:

Երեքշաբթի օրվա հանգստից հետո Մուրատ Յակինի սաները չորեքշաբթի երկու մարզում էին անցկացրել, իսկ այսօր՝ մեկ: Մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ թիմի հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով ապաքինվում էր վնասվածքից, սկսել է մարզվել ընդհանուր խմբում:

Մովսիսյանը և թիմակիցները մարտավարական պարապմունք են անցկացրել, մարզվել են մարզասրահում, ապա մեկ ժամ անցկացրել են խաղադաշտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում