5-րդ տուրից հետաձգված հանդիպումները կրկին հետաձգվել են

ՀՖՖ Մրցումների անցկացման և կազմակերպման բաժինը ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրից հետաձգված «Շիրակ»-«Գանձասար» և «Բանանց»-«Փյունիկ» հանդիպումները կկայանան նոյեմբերի 18-ին: Խաղերի սկիզբը՝ ժամը 14:40-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր՝ այս հանդիպումները կայանալու են հոկտեմբերի 29-ին: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում