Արազ Օզբիլիսը կարծում է՝ «Սպարտակը» կհաղթի «Լոկոմոտիվին»

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով շարունակում է ապաքինվել ծնկի վիրահատությունից հետո, կարծում է՝ իր թիմակիցները հաղթանակ կտոնեն Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի «Լոկոմոտիվի» դեմ խաղում:

««Սպարտակն» իր տրիբունաների աջակցությամբ կհաղթի: Ի՞նչ հաշվով: Կարծում եմ՝ 2:1: Գուցե Շիրոկովը գոլ խփի»,-ասել է Օզբիլիսը «Чемпионат»-ի թղթակցի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում