Հայաստանի առաջնություն. 11-րդ տուրի արդյունքները

Երեկ և այսօր տեղի ունեցան Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի հանդիպումները։ Այսօր «Շիրակն» ու «Փյունիկը» Գյումրիում չկարողացան գոլ խփել, իսկ «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասարին»։

11 տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է վստահորեն գլխավորել «Ուլիսը»։ Թիմը վաստակել է 31 միավոր և 13 իավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող «Փյունիկին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։

Լավագույն եռյակը եզրափակում է «Ալաշկերտը», իսկ «Արարատը» ետնապահն է։

Հայաստանի առաջնության բարձրագույն խումբ, 11-րդ տուր

«Արարատ» – «Ուլիս»՝ 2:3

«Բանանց» – «Միկա»՝ 0:2

«Շիրակ» – «Փյունիկ»՝ 0:0

«Ալաշկերտ» – «Գանձասար»՝ 1:0

Հետևեք մեզ նաև Telegram-ում