Մուրատ Յակին. Մովսիսյանն ու Շիրոկովը դեռ ֆիզիկապես պատրաստ չեն

Հայաստանի Հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն այսօր ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ դաշտ դուրս եկավ Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի՝«Լոկոմոտիվի» դեմ խաղում (1-1)։ Մեր ֆուտբոլիստը ամռանը վիրահատության էր ենթարկվել, ինչի պատճառով բաց թողեց մրցաշրջանի մեկնարկը։

Մոսկովյան ակումբի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը հանդիպումից հետո խոսել է վնասվածքից Յուրա Մովսիսյանի և նույնպես այսօր դաշտ վերադարձած Ռոման Շիրոկովի մասին:

-Այսօր բոլորս տեսանք, թե նոր ապաքինված մեր ֆուտբոլիստները որքան վտանգավոր կարող են լինել գրոհների ժամանակ։ Նրանք դեռևս ֆիզիկապես լիովին պատրաստ չեն մեկնարկային կազմում ընդգրկվելու, սակայն մարզումների ժամանակ նրանք լավ են աշխատում ու վերականգնում մարզավիճակը։ Ես ամեն օր հետևում եմ նրանց մարզումներին: Պարզապես ժամանակ է հարկավոր, որ նրանց աստիճանաբար ներգրավենք խաղի մեջ,-ասել է Յակինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում