«Միլանն» ու «Ֆիորենտինան» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ֆիորենտինայի» հետ: «Սան-Սիրո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: 25-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց Նայջել դե Յոնգը, իսկ երկրորդ կեսում հաշվի հավասարությունը վերականգնեց Յոսիմ Իլիչիչը:

Այս հանդիպումից հետո «Միլանն» ունի 15 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ «Ֆիորենտինան» 11-րդ տեղում է՝ 10 միավորով:

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր
«Միլան»-«Ֆիորենտինա»՝ 1:1

Գոլերը՝ դե Յոնգ 25՛ – Իլիչիչ 64՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում