Տորրես. «Միլան» չեմ տեղափոխվել ժամանակ անցկացնելու համար

«Միլանի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը հայտարարել է, որ «Չելսիից» իտալական ակումբ վարձավճարով հենց այնպես չի տեղափոխվել: Իսպանացի ֆուտբոլիստը մտադիր է իր հետքը թողնել «Միլանի» պատմության մեջ:

«Օրեցօր ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում: Հարմարվում եմ նոր առաջնությանը: Այս շաբաթ 3 հանդիպում ենք անցկացնելու: Մարզիչն ասել էր, որ իրեն անհրաժեշտ կլինեն բոլոր ֆուտբոլիստները, բայց «Ֆիորենտինայի» հետ խաղը ես սկսեցի պահեստայինների նստարանից: Ամեն դեպքում, սա իմ տեղափոխության մի մասն է:

«Միլան» չեմ տեղափոխվել հենց այնպես ժամանակ անցկացնելու համար: Ցանկանում եմ իմ հետքը թողնել ակումբի պատմության մեջ»,-Տորրեսի խոսքը մեջբերել են իտալական լրատվամիջոցները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում