Դյուբա. Ռոնալդուն կնվաճի «Ոսկե գնդակը»

«Սպարտակի» հարձակվող Արտեմ Դյուբան պատմել է, թե «Ոսկե գնդակի» 23 թեկնածուներից ում կշնորհեր մրցանակը:

-Իբրահիմովիչը հիանալի է: Նոյերն այսօր լավագույն դարպասապահն է աշխարհում: Ռոբենը հիանալի էր Բրազիլիայում: Սուարեսը ևս բարձրակարգ խաղացող է, սակայն Ռոնալդուն կհաղթի: Նա գոլի մեքենա է: Եթե Զլատանը հաղթի պայքարում, ես կրկին գոհ կլինեմ,-ասել է ֆուտբոլիստը: 

Հիշեցնենք, որ հիմնական 3 թեկնածուները հայտնի կդառնան դեկտեմբերի 1-ին: Հաղթողի անունը կհրապարակվի 2015 թվականի հունվարի 12-ին: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում