Տորրեսը` Կասիլյասին քննադատելու մասին

«Միլանի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը անդրադարձել է իր հայրենակից, «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի հասցեին հնչող քննադատություններին:

-Երբ ինձ մոտ Կասիլյասի մասին են խոսում, առաջին բանը, որ գալիս է աչքերիս առաջ` 2010 թվականի Մունդիալի այն դրվագն է, երբ նա հրաշալի սեյվ կատարեց Ռոբենի հարվածից հետո: Դա որևէ մեկը հերքել, ջնջել չի կարող: Կարող են խոսել, քննադատել, քարկոծել, բայց այդ դրվագն իմ մտքից հանել չեն կարող:

Մենք բոլորս անցել ենք դրա միջով: Որևէ մեկը չի կարող մոռանալ այն, թե երկար տարիներ ինչ արժեք է ունեցել «Ռեալի» և Իսպանիայի համար Կասիլյասը,-ասել է Տորրեսը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում