Ինձագի. Այժմ իմաստ չունի նայել մրցաշարային աղյուսակին

«Միլանի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին գոհ է իր թիմի` Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Կալյարիի» դեմ ցուցադրած խաղից (1:1): Հիշեցնենք, որ այդ խաղից հետո «Միլանն» ունի 16 միավոր և մրցաշարային աղյուսակում երրորդ հորիզոնականը կիսում է «Սամպդորիայի» և «Ուդինեզեի» հետ:

-Երրո՞րտ տեղը… Կարծում եմ` այժմ իմաստ չունի նայել մրցաշարային աղյուսակին: Մենք պետք է ավելի լավ խաղանք, սխալներ թույլ չտանք: «Կալյարիի» դեմ վատ չխաղացինք, կամք ցուցաբերեցինք: Զդենեկ Զեմանի թիմերի հետ միշտ էլ բարդ է: Արդեն 6 տուր է «Միլանը» պարտություն չի կրում. դա չի կարող չուրախացնել ինձ,-ասել է Ինձագին հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում