Տորրես. «Չելսիից» հեռանալու որոշումն ինքս եմ կայացրել

«Միլանի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը նշել է, որ «Չելսիից» հեռացել է իր ցանկությամբ: Իսպանացի ֆուտբոլիստը նաև ընդգծել է, որ «Ատլետիկո» վերադառնալու իրական հնարավորություն չի ունեցել:

«Մոուրինյոն միշտ բարի է եղել իմ նկատմամբ: «Չելսիից» հեռանալու որոշում ինքս եմ կայացրել, որովհետև ավելիի ցանկություն ունեի, ցանկանում էի ինձ կարևոր զգալ: Մոուրինյոյի հետ լավ հարաբերություններ ունեմ:

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ատլետիկո» վերադառնալու իրական հնարավորություն չեմ ունեցել: Թեմայի վերաբերյալ բազմաթիվ սուտ լուրեր գրվեցին, ինչն ինձ դուր չեկավ: Բազմիցս նշել եմ, որ կարիերաս ավարտելու համար չեմ պատրաստվում վերադառնալ Մադրիդ:

«Ատլետիկո» կտեղափոխվեմ, եթե մրցակցելու մոտիվացիա ունենամ, քանի որ ներկայիս «Ատլետիկոն» տարբերվում է այն թիմից, որտեղ ես եմ խաղացել»,-ասել է Տորրեսը «Daily Mail»-ին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում