Հնարավոր է` ձմռանն Իլյարամենդին հեռանա «Ռեալից»

Առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ասյեր Իլյարամենդին, հնարավոր է, տեղափոխվի այլ ակումբ:

Իսպանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է Իլյարամենդիի տրանսֆերը պարտադիր գնման պայմանով վարձավճարով տրամադրել որևէ ակումբի: Իլյարամենդիի ծառայություններով հետաքրքրված ակումբների թվում առաջինը «Միլանն» է, ապա «Ինտերը», «Պորտուն» և «Ատլետիկը»:

Հավելենք` ընթացիկ մրցաշրջանում Ասյեր Իլյարամենդին մասնակցել է 10 խաղի` հիմնականում դուրս գալով փոխարինման:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում