Ռուսաստանի գավաթ. «Սպարտակը» պարտվեց «Ռուբինին» և դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում Մոսկվայի «Սպարտակը» պարտվեց Կազանի «Ռուբինին» և զրկվեց պայքարը շարունակելու հնարավորությունից:

«Կազան-Արենա» մարզադաշտում կայացած հանդիպման հիմնական ժամանակահատվածում թիմերին չհաջողվեց գոլեր խփել, իսկ լրացուցիչ ժամանակահատվածում «Ռուբինին» հաջողվեց հաղթանակի հասնել: 108-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց Մարկո Լիվայան, իսկ 125-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Սերդար Ազմունը` հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը: 1/4 եզրափակիչ փուլում «Ռուբինի» մրցակիցը լինելու է «Լոկոմոտիվը»:

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով վերջերս է ապաքինվել վնասվածքից, խաղը սկսեց պահեստայինների նստարանից, սակայն 106-րդ րոպեին փոխարինեց Խոսե Խուրադոյին: «Սպարտակի» կազմում հանդես եկող մեր մյուս հայրենակիցը` Արազ Օզբիլիսը շարունակում է ապաքինման կուրս անցնել:

Ռուսաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ռուբին»-«Սպարտակ»` 2:0
Գոլը` Լիվայա 108՛, Ազմուն 125՛
Հեռացում` Տիոն Կոստա 112՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում