«Marca». Ալոնսոն լքում է «Ֆերրարին»

«Marca»-ն հաղորդում է, որ իսպանացի ավտոարշավորդ, «Ֆերրարիի» անդամ Ֆերնանդո Ալոնսոն համաձայնության է եկել «Մակլարենի» հետ ու 2015-ի մրցաշրջանում այնտեղ է հանդես գալու:

Կողմերն արդեն համաձայնության են եկել բոլոր հարցերի շուրջ ու պակասում է միայն Ալոնսոյի ստորագրությունը: Վերոնշյալ պարբերականը չի հաղորդում, թե քանի տարվա պայմանագիր են կնքելու Ալոնսոն և «Մակլարենը»: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում