Հնարավոր է` ձմռանն Իլյարամենդին տեղափոխվի «Միլան»

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Միլանը» կփորձի ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ասյեր Իլյարամենդիի տրանսֆերը:

«Football Italia»-ն հաղորդում է, որ իտալական ակումբը պատրաստվում է վարձակալական հիմունքներով ձեռք բերել 24-ամյա ֆուտբոլիստին, ով «Ռեալում» մշտական խաղաժամանակ չի ստանում: Իտալական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն` «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին այս առիթով արդեն հանդիպել է Իլյարամենդիի ներկայացուցիչներ հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր կային, որոնց համաձայն` բացի Իլյարամենդիից` «Միլանը» հետաքրքրված է նաև Իսկոյի ծառայություններով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում