Բուգուհիի հեթ-տրիկի շնորհիվ «Շիրակը» հաղթեց «Գանձասարին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում «Շիրակն» արտագնա խաղում հաղթեց «Գանձասարին»:

Կապանի «Գանձասար» մարզադաշտում կայացած հանդիպումը բավականին ակտիվ սկսեցին դաշտի տերերին, սակայն գոլով ավարտվեց «Շիրակի» պատասխան գրոհը. 6-րդ րոպեին Ժան-Ժակ Բուգուհին բացեց խաղի հաշիվը:

Առաջին կեսի ընթացքում հաշվի մեջ նոր փոփոխություններ չարձանագրվեցին, իսկ երկրորդ կեսում «Շիրակը» ևս երկու գոլ խփեց: 55-րդ րոպեին «Գանձասարի» պաշտպանության ձախողման հետևանքով Բուգուհին Գևորգ Պռազյանի դարպասը երկրորդ գնդակն ուղարկեց: 67-րդ րոպեին «Շիրակին» հաջողվեց առավել տպավորիչ դարձնել հաղթանակը. խաղի վերջնական հաշիվը ձևակերպողը կրկին Ժան-Ժակ Բուգուհին էր:

Այս հաղթանակից հետո «Շիրակն» ունի 17 միավոր և մրցաշարային աղյուսակում բարձրացել է երրորդ հորիզոնականը, իսկ «Գանձասարը» չորրորդ տեղում է` ակտիվում ունենալով 14 միավոր:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 12-րդ տուր

«Գանձասար»-«Շիրակ»` 0:3
Գոլերը` Բուգուհի 6՛, 55՛, 67՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում