Կնոջ խոսքերի համար Պացինին ներողություն է խնդրել Ինձագիից

«Միլանի» հարձակվող Ջամպաուլո Պացինին կնոջ վերջին հայտարարության համար ներողություն է խնդրել թիմի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագիից: Պացինիի կինը` Սիլվիա Սլիտան քննադատել էր Ինձագիին իր ամուսնուն քիչ խաղաժամանակ հատկացնելու համար:

«Դա դուր չեկավ ո՛չ ինձ, ո՛չ ակումբի ղեկավարությունը: Պացինին կապ է հաստատել ինձ հետ և ներողություն է խնդրել: Այս թեմայի վերաբերյալ խոսել եմ նրա հետ: «Միլանում» շատ են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները, և Պացինին կխաղա այն ժամանակ, երբ հարմար կլինի»,-Ինձագիի խոսքը մեջբերել են իտալական լրատվամիջոցները:

Հավելենք` Ջամպաուլո Պացինին Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 4 խաղի` խաղադաշտում անցկացնելով ընդհանուր առմամբ 47 րոպե:

Հետևեք մեզ նաև Telegram-ում