«Միկան» սեփական հարկի տակ հաղթեց «Արարատին»

«Միկան» աստիճանաբար կարողանում է վերգտնել իր խաղը, «Արարատի» պարտությունների շարքը համալրվեց ևս մեկով:

Հայաստանի Բարձարգույն խմբի առաջնության 12-րդ տուրում «Միկան» սեփական հարկի տակ առավելության հասավ «Արարատի» նկատմամբ: Արամ Ոսկանյանի սաները 3 գնդակ խփեցին` սեփական դարպասն ընդունելով միայն մեկը: Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացեց Ռաֆայել Ղազարյանը: Վերջինս գոլին հաջորդեց Վարդգես Սաթումյանի դուբլը:

Թիմերն ընդմիջման գնացին 3:0 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ կեսում հյուրերին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը. 75-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Ալեքսանդր Ռակիչը:

Այս խաղից հետո «Միկան» ունի 13 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Արարատը» շարունակում է մնալ ետնապահի դիրքում` ակտիվում ունենալով 6 միավոր:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 12-րդ տուր

«Միկա»-«Արարատ»` 3:1
Գոլերը` Ղազարյան 4՛, Սաթումյան 12՛, 23՛ – Ռակիչ 75՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում