Ինձագի. «Պալերմոյի» հետ խաղի արդյունքը խայտառակություն է (տեսանյութ)

«Միլանի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին դժգոհ է իր թիմի` Իտալիայի առաջնության 10-րդ տուրի` «Պալերմոյի» դեմ ցուցադրած խաղից: 

«Ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել, բայց այս անգամ ես խոնարհվում եմ մրցակցի առաջ: Մենք արժանի պարտություն կրեցինք: Այս արդյունքի պատասխանատավությունն ինձ վրա եմ վերցնում և կփորձենք ամեն ինչ ուղղել նախքան հաջորդ հանդիպումը: Ամեն դեպքում, «Պալերմոյի» հետ խաղի արդյունքը խայտառակություն է: Սեփական երկրպագուների առաջ այս կերպ չի կարելի խաղալ»,-ասել է Ինձագին:

Հիշեցնենք, որ «Միլանը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտություն կրեց, մնաց 16 միավորով և մրցաշարային աղյուսակում այժմ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում